Արտաքին 5 տարի առաջ - 10:50 21-06-2021

Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի մուտացիայի նոր տեսակ

Երկրի կենտրոնում գտնվող Մահարաշտրա նահանգում հայտնաբերվել է COVID-19-ի «հնդկական» շտամի նոր տարբերակով վարակվածության առնվազն 20 դեպք, որը կոչվում է «Դելտա պլյուս»: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը կիրակի՝ հունիսի 20-ին:

Վարակի նոր տարբերակը, որը Դելտա շտամի մուտացիայի արդյունք է, գրանցվել է տարածաշրջանի չորս շրջաններում: Այնուամենայնիվ, Հնդկաստանի առողջապահության նախարարությունն առայժմ կարծում է, որ «Դելտա պլյուսը» վտանգավոր չէ, իսկ հետազոտողներն արդեն սկսել են ուսումնասիրել այն:

Վերջին տվյալների համաձայն՝ Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի գրեթե 30 միլիոն դեպք, որից 28.8 միլիոնն արդեն ապաքինվել է, ավելի քան 388 հազարը՝ մահացել: Կորոնավիրուսի տարածվածությամբ երկիրն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում (ԱՄՆ-ից հետո):

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը