Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 20:31 20-06-2021

Կրակոցներ ընտրատեղամասում, կան վիրավորներ. ՔԿ

2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ազատաշեն համայնքի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են: Նույն օրը՝ ժամը 10:10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել՝ Գեղանիստ համայնքի երկու բնակիչների՝ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության դիմելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Ահազանգերի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Նախնական տվյալներով՝ 2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատաշեն համայնքում տեղակայված 11/11 ընտրատեղամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի, նույն կուսակցության անդամներ, նշված տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող անձանց, այդ թվում՝ թեկնածուի որդու, և հանձնաժողովի նախագահի միջև, որը շարունակվել է ընտրատեղամասի բակում, ինչին մասնակցել են նաև ընտրության եկած անձինք, որի ընթացքում հնչել են կրակոցներ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.4-րդ հոդվածով:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցներն արձակել է պատգամավորի թեկնածուի որդին, ով ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 3 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը