Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:02 20-06-2021

Այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Այսօր՝ հունիսի 20-ին՝ ժամը 08։00-ից, Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Քվեարկությունը կտևի մինչև երեկոյան 20։00-ն։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ ըստ քվեաթերթիկի համարների հերթականության.

«Արդար Հայաստան» կուսակցություն «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն «Ազատություն» կուսակցություն «Պատիվ ունեմ» դաշինք «Միասնական Հայրենիք» կուսակցություն «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն «Լուսավոր Հայաստան» կուսակցություն «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն «Հանրապետություն» կուսակցություն «Հայոց Հայրենիք» կուսակցություն «Ազատ Հայրենիք» դաշինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Հայաստանի դեմոկրատական կուսակցություն «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք «Ազգային օրակարգ» կուսակցություն «Վերելք» կուսակցություն «Ազատական» կուսակցություն «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն «Հայաստան» դաշինք «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 578 հազար 678 է։ Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 50 և տեղական 68 լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան