Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:31 18-06-2021

Վովա Վարտանովը՝ Ադրբեջանի կողմից իր նկատմամբ հայտարարված հետախուզման մասին

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի, «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանի նկատմամբ: Տեղեկացնենք, որ դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ՊԲ նախարար Ջալալ Հարությունյանի և «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության նախագահ Վովա Վարտանովի նկատմամբ:

Օրագիր.news-ը կապ հաստատեց ռազմական գործիչ, «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության նախագահ Վովա Վարտանովի հետ՝ մեկնաբանելու Ադրբեջանի կողմից իրեն ներկայացված մեղադրանքները:

«Մեր հասարակությունը շատ հետաքրքիր է: Մենք հարևանների կողմից ճանաչված ենք որպես ազգ, բայց մեզ պահում ենք անհատների ժողովածուի նման: Դեռևս կես տարի առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ՊԲ նախարար Ջալալ Հարությունյանի և իմ՝ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության նախագահ և 157 գումարտակի հրամանատարի նկատմամբ: Ո՞վ էր խոսում այդ ժամանակ, ու՞մ էր դա հետաքրքրում. այն տպավորությունն էր, որ ամեն մեկն ինքը պետք է լուծեր իր խնդիրները: Երկրորդ ցուցակում հայտնված մարդիկ, չի բացառվում, որ եթե ժամանակին հաշվի առնեին իրենց իրավաբանական հնարավորությունները, և համապատասխան նյութեր պատրաստեին ընդդեմ Ադրբեջանի գլխավոր դատախազության և Ադրբեջանի ղեկավարության, ապա գործը սրան չէր հասնի: Մեր թշնամին, որը մեր ազգի դեմ տարաբնույթ դավեր է նյութում, սկսել է պայքարել այն մարդկանց դեմ, որոնք հետագայում կարող են վտանգ ներկայացնել ոչ միայն իրենց, այլև իրենց գլխավոր դաշնակից Թուրքիայի Հանրապետության դեմ: Հիմա մեզ բոլորիս միավորվել է պետք, հակառակ դեպքում՝ մենք մշտապես նմանօրինակ խնդիրներ ենք ունենալու»:

Վ. Վարտանովը հավելեց նաև, որ իրեն ավելի շատ մտահոգում է ոչ թե իր հանդեպ հայտարարված հետախոզումը, այլ երկրորդ ցուցակում ներգրավված մարդկանց. «Ես շատ անտարբեր եմ իմ նկատմամբ հայտարարված հետախուզումանը, ինձ համար խնդիրը երկրորդ ցուցակում հայտնված մարդիկ են, որոնք միջազգային կապեր, բիզնեսներ և հնարավորություն ունեն՝ աջակցելու մեր պաշտպանական համակարգին: Վերջապես, շատ ծիծաղելի կլիներ, եթե Հայաստանի Հանրապետությունն ինձ հանձներ հակառակորդին, իսկ ես Հայաստանը լքելու որևէ մտադրություն չունեմ։

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել