Արտաքին 5 տարի առաջ - 15:18 18-06-2021

Ղարաբաղյան իրադրության մասով Մոսկվան Անկարայի, Երևանի և Բաքվի հետ սերտ կապ է պահպանում․ Կրեմլի խոսնակ

Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ գտնվում է մշտական սերտ շփման մեջ՝ Ղարաբաղյան իրադրության առնչությամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք մշտական սերտ կապ ենք պահպանում Բաքվի, Անկարայի և Երեւանի հետ, եւ կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրադրության հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային լոգիստիկային և իրավիճակի ընդհանուր շտկմանը և չի կարող պարունակել այնպիսի տարրեր, որոնք կարող են բերել լարվածության աճի»,- ասել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան