Արտաքին 5 տարի առաջ - 15:20 18-06-2021

Ռուսաստանը ստեղծում է զենք՝ ոչնչացնելու համար ամերիկյան Abrams տանկերը. National Interest

Ռուսաստանը ստեղծում է զենք ամերիկյան գլխավոր Abrams տանկը ոչնչացնելու համար, հաղորդում է National Interest պարբերականը: Խոսքը РПГ-7В2 նռնականետի ռազմամթերքի մասին է: Ռուս տեխնիկները մտադիր են ավելացնել ռումբերի հարվածների հեռահարությունը՝ հակառակորդի ծանր տեխնիկան ոչնչացնելու համար: Հոդվածի հեղինակ Քրիս Օսբորնը կարծում է, որ այս նախագիծն ուղղված է Abrams-ի դեմ:

Abrams-ն ունի արդիականացված պաշտպանություն ռումբերի հարվածից. դա դինամիկ պաշտպանություն է, որն իրենից ներկայացնում է ինտեգրված հետախուզական համակարգ և կրակի կառավարման նորարարական համակարգ, որը ոչնչացնում է ռումբը պատասխան պայթյունով թիրախին մոտենալիս: Պաշտպանության այս միջոցը փորձարկման ընթացքում ապացուցել է կենսունակությունը: Բացի դրանից, տանկի զրահներում օգտագործվում են կոմպոզիտային նյութեր, որոնք մեծացնում են նրա կենսունակությունը:

Օսբորնը կասկած է հայտնում, որ РПГ-ի համար ռուսական ռումբի ստեղծումից հետո հնարավոր կլինի թափանցել Abrams-ի զրահը: Այնուամենայնիվ, դա հնարավոր է ստուգել միայն իրական ռազմական ​​պայմաններում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին