Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 10:08 18-06-2021

ՄԱԿ-ը նախազգուշացրել է երաշտի վտանգի մասին

Ջրի սակավությունից և երաշտից ստացված վնասները կարող են մրցել COVID-19 համավարակի հետ: Այս մասին հայտարարել է Աղետների ռիսկի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին հինգշաբթի՝ հունիսի 17-ին, հայտնում է Reuters-ը:

«Երաշտը հաջորդ համավարակի վերածվելու շեմին է, և այն բուժելու համար պատվաստանյութ չկա»,- ասել է Միզուտորին:

Երաշտը 1998-2017 թթ. արդեն հասցրել է առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական վնաս, տուժել է ավելի քան 1.5 միլիարդ մարդ:

Մինչ այժմ գլոբալ տաքացումը սրել է երաշտը Հարավային Եվրոպայում և Արևմտյան Աֆրիկայում: Զոհերի թիվը կարող է «կտրուկ աճել», եթե աշխարհը միջոցներ չձեռնարկի: Մոտ 130 երկիր կարող է երաշտի ավելի մեծ վտանգի առջև կանգնել արդեն այս դարում:

«Սա կարող է անուղղակիորեն ազդել նաև այն երկրների վրա, որտեղ երաշտ չկա, սննդամթերքի պակասի և սննդամթերքի ավելի բարձր գների պատճառով»,- ավելացրել է Միզուտորին:

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ ավելի հաճախակի և ուժեղ երաշտներ են սպասվում Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Ավստրալիայում, Հարավային Եվրոպայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան