Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 21:38 16-06-2021

Coca-Cola-ն պատասխանել է Ռոնալդուի ժեստին

Ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող The Coca-Cola Company-ն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արարքին, որը Հունգարիայի հետ խաղին նախորդած ասուլիսի ժամանակ գազավորված խմիչի շշերը դրել էր մի կողմ:

Իր հայտարարության մեջ Coca-Cola-ն նշել է, որ «յուրաքանչյուրն իր նախապատվություններն ունի խմիչնքերի հարցում», և ավելացրել, որ բոլորը տարբեր «ճաշակ ու պահանջներ» ունեն:

Նշենք, որ ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե իբր Ռոնալդուի այդ ժեստի հետևանքով Coca-Cola ընկերությունը 4մլրդ դոլար է կորցրել: