copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:18 16-06-2021

Բելառուսը սկսում է կորոնավիրուսի սեփական պատվաստանյութի փորձարկումները

Բելառուսում հետազոտություններ են սկսվել հանրապետությունում արտադրված COVID-19 պատվաստանյութի վերաբերյալ: Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը:

Բելառուսական արտադրության պատվաստանյութը փորձարկվում է Համաճարակաբանության և մանրէաբանության հանրապետական ​​գիտագործնական կենտրոնում: Կենտրոնի ծրագրերի համաձայն` փորձնական տարբերակի մշակումը պետք է ավարտվի 2021 թվականի աշնանը:

Ինչ վերաբերում է մասսայական արտադրությանը, այն կսկսվի արդեն 2022 թվականին: