Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 09:32 16-06-2021

Սիրիայում HTS-ը քիմիական գրոհ է նախապատրաստում

Ռուսաստանում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման զինյալները պատրաստվում են քիմիական հարձակում կազմակերպել Սիրիայի Իդլիբ նահանգում: Այս մասին հայտարարել է Սիրիայում Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի (CPVS) ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վադիմ Կուլիտը:

Ինչպես նշվում է, ահաբեկիչներն Արիխ քաղաքի տարածք են բերել չորս տարա թունավոր նյութերով, հնարավոր է՝ քլորով: Այս գործողություններում նրանց օգնում են «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ներկայացուցիչները, որոնց CPVS-ում կեղծ-հումանիտար են անվանում:

Նախապատրաստական ​​աշխատանքների նպատակը, ըստ փոխծովակալի, քիմիական հարձակում կազմակերպելն է, ապա կատարվածի համար Սիրիայի կառավարական ուժերին մեղադրելը: