Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 22:10 15-06-2021

Բայդենի ժամանման պատճառով Ժնևում ռուսական պատվիրակության ինքնաթիռի վայրէջքը հետաձգվել է մեկ ժամով

Ժնև ժամանելուց առաջ Կրեմլի պատվիրակության և լրագրողների ինքնաթիռը ստիպված էր շուրջ մեկ ժամ պտտվել օդում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«Քաղաքին մոտենալիս, բորտուղեկցորդուհին օդանավում գտնվողներին հայտարարել է, որ երթուղին սպասման մեջ է, ինչը կտևի մոտ մեկ ժամ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Վայրէջքի թույլտվության սպասելիս Rossiya SLO ինքնաթիռը մի քանի տասնյակ շրջադարձեր է կատարել օդում: Գործակալությունը ենթադրում է, որ հետաձգումը կապված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Շվեյցարիա ժամանման հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ բանակցություններից անմիջապես առաջ, կայցելի Ժնև:

Ռուսաստանի և Ամերիկայի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Լա Գրանժ վիլլայում: ԱՄՆ նախագահը նախապես հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում իր ռուս գործընկերոջը կներկայացնի երկու երկրների միջև հնարավոր համագործակցության ոլորտները:

Իր հերթին, ռուսական կողմը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվելու են կորոնավիրուսային համաճարակը, կիբերհանցագործությունների դեմ պայքարը, ռազմավարական կայունությունը, ինչպես նաև համագործակցությունը տնտեսության, կլիմայի և Արկտիկայի խնդիրների լուծման ոլորտում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին