Ներքին 5 տարի առաջ - 21:25 15-06-2021

Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է

Շինտեխնիկայի աշխատանքի նպատակն այսօր շինարարությունը չէ: Երևանի քաղաքապետարանը Ծիծեռնակաբերդի անտառային գոտու՝ շուրջ 8.5 հեկտար տարածքում, մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածում մեկնարկել է կանաչապատման մասշտաբային նախագիծը:

«Այս տարի սկսել ենք վերակառուցել և պատրաստել անտառ-պուրակի հիմնումը: Ներկայումս մոտ 5.5 հա վրա ընթանում են հողային աշխատանքներ: Իրականացվում են քարհավաք աշխատանքներ, աղբն է շինարարական հավաքվում, նաև տարածքը ընդհանուր ինժեներական նախապատրաստում է անցնում: Այս աշխատանքները կտևեն 3-4 ամիս»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:

«Սանիտարական հատումներ չեն կատարվել, և արդեն քայլելու հնարավորություն անգամ չկա ու դարձել է անանցանելի: Պետք է այս հատվածը ևս ամբողջությամբ վերականգնենք»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:

«Նախագիծը տևելու է 2-3 տարի: Աշխատանքներ են իրականացվելու նաև 2022 թվականի գարնանը և աշնանը: Լրացվելու են ծառերը, թփերը, և 2022թ. տարածքը կստանա իր վերջնական տեսքը: Սա կարևորագույն նշանակության օբյեկտ է Երևանի համար, քանի որ նման մեծ տարածքով այգիներ, պուրակներ քիչ ունենք: Հետխորհրդային տարիներին նման մեծ նախագիծ չի իրականացվել, անտառ-պուրակի վերականգնման նման մեծ աշխատանք մենք առաջին անգամ են անում»,-ընդգծում է Արա Աղայանը:

Ծիծեռնակաբերդի այս տարածքը համայնքի սեփականությունն է, և համայնքի ջանքերով այն շուտով կծառայի բնակիչներին՝ որպես հանգստի կանաչ ու հարմարավետ անկյուն՝ միաժամանակ նպաստելով տեղանքի կլիմայական բնութագրի բարելավմանը: Նախատեսվող բարեկարգման ծրագրով հետագայում այստեղ կլինեն ճեմուղիներ, նստարաններ, արտաքին լուսավորություն:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան