Ներքին 5 տարի առաջ - 15:57 14-06-2021

Հանրայինից զանգել են բանավեճը բոյկոտող 9 կուսակցություններին․ ՔՈ

«Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Հունիսի 8-ին ընտրություններին մասնակցող ևս 9 կուսակցությունների հետ հայտարարել էինք, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում ենք մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։ Այսօր՝ 14․06․2021թ․, Հանրային Հեռուստաընկերությունից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։

Քաղաքացու որոշում կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը զանգահարել է բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և, ըստ այդմ, Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված էէժանագին մանիպուլյացիաներով։ Այսպիսով, բոյկոտող կուսակցությունները և դրանց առաջին համարներն են, որոնք վերահավաստել են իրենց ստորագրությունը․

1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան
2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան
3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան
4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան
5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան
6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան
7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Լուսինե Ավագյան
8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան
9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան

«Զարթոնք» կուսակցությունը, ի դեմս Արա Զոհրաբյանի չի միացել հայտարարությանը, սակայն, վերահաստատում
է միևնույն հիմքերով բանավեճը բոյկոտելու իր դիրքորոշումը։

Բոյկոտին չմիացած կուսակցություններին ևս կոչ եմ անում միանալ դրան և բարձրացնել արդարության ձայնը՝ չտրվելով իրենց պարտադրված կանոններին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը