Ներքին 5 տարի առաջ - 09:48 14-06-2021

Ստացվել է 29 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Հունիսի 12-13-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 13000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 4000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 19200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 6000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3 հա,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 6000 քմ,

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 8500 քմ, Ներքին Գետաշեն գյուղում՝ 1200 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 1000 քմ, Զովունի գյուղում՝ 30 հա, Չարենցավան քաղաքում՝ 500 քմ,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 250 քմ,

Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 42․7 հա:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո