Արտաքին 5 տարի առաջ - 16:17 13-06-2021

Կանադան հրաժարվել է Johnson & Johnson պատվաստանյութից․ լրատվամիջոցներ

Կանադայի իշխանությունները որոշել են դեն նետել 300 հազար չափաբաժին կորոնավիրուսային պատվաստանյութը, որը արտադրել է ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը՝ վախենալով, որ այն մեկ այլ դեղամիջոց է պարունակում: Այս մասին շաբաթ օրը՝ հունիսի 12-ին, հայտնել է Le Figaro-ն:

Նշվում է, որ կանադացիները այս պատվաստանյութը ստացել են դեռ ապրիլին, բայց դեռ չեն հաստատել դրա օգտագործումը: Այժմ կան կասկածներ, որ դեղամիջոցը կարող է պարունակել «մեկ այլ պատվաստանյութի մասնիկներ», ուստի ամբողջ խմբաքանակը վերացվում է:

«Այս պատվաստանյութը արտադրության ընթացքում խառնվել է մեկ այլ պատվաստանյութի բաղադրիչների հետ, և անհնար է եզրակացնել, թե արդյոք դեղը համապատասխանում է Կանադայի չափանիշներին», - հայտարարել է երկրի Առողջապահության նախարարությունը:

Դեպքի կապակցությամբ գերատեսչությունը հայտարարել է ամերիկյան Բալթիմոր քաղաքում գտնվող գործարան այցելելու մասին: Դրանից հետո Կանադան հրաժարվել է J&J պատվաստանյութից:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ Բալթիմորում գտնվող J&J գործարանի աշխատակիցները փչացրել են COVID-19 պատվաստանյութի 15 միլիոն դոզա՝ սխալ թույլ տալով դեղամիջոցի բաղադրիչները խառնելիս:

Այս կապակցությամբ ԱՄՆ իշխանությունները որոշել են հրաժարվել Բալթիմորի Emergent Biosolutions գործարանում բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունից, ինչպես նաև նախատեսում են դեն նետել այս գործարանում արտադրված Johnson & Johnson պատվաստանյութի 60 միլիոն դոզան:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում