Սպորտ 5 տարի առաջ - 22:04 12-06-2021

Էրիկսենի վիճակը կայունացել է․ ՈՒԵՖԱ

ՈւԵՖԱ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի առողջական վիճակի մասին, որն առաջին խաղակեսում կորցրել էր գիտակցությունը Ֆինլանդիայի դեմ խաղում:

«Դանիայի ազգային հավաքականի խաղացող Քրիստիան Էրիկսենի՝ բժշկական շտապ օգնություն ցուցաբերելուց հետո տեղի է ունեցել արտակարգ հանդիպում ինչպես թիմերի ներկայացուցիչների, այնպես էլ պաշտոնատար անձանց հետ: Մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք 21:45-ին (Երևանի ժամանակով): Խաղացողին տեղափոխում են հիվանդանոց: Նրա վիճակը կայունացել է», – ասվում է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջում: Սկզբում խաղացողին օգնեցին ֆուտբոլիտները, ապա թիմի բժիշկները, իսկ ավելի ուշ հայտնվեցին շտապօգնության բժիշկներ, որոնք Էրիկսենին սրտի մերսում էին անում:

Կիսապաշտպանին դուրս բերեցին խաղադաշտից՝ սավաններով ծածկված : Նշենք, որ Էրիկսենի կինը արցունքներով իջավ տրիբունայից. նրան հանգստացնում էին Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կասպեր Շմեյխելը և Սիմոն Կյաերը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում