Արտաքին 5 տարի առաջ - 12:35 12-06-2021

Պուտինը պատասխանել է հարցին՝ արդյոք ինքը մարդասպան է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC News-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք ինքը «մարդասպան է»: Նա նշել է, որ իրեն չեն անհանգստացնում իրեն վերագրվող պիտակները, և ինքը սովոր է բոլոր կողմերից հարձակումների:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել էր «Պուտինը մարդասպան է» արտահայտության հետ: NBC News-ի լրագրող Քեյր Սիմոնսը Պուտինին ուղղել է համապատասխան հարցը. «Պարո՛ն նախագահ, դուք մարդասպա՞ն եք»: Ի պատասխան՝ Պուտինը ծիծաղել է և ասել. «Իմ պաշտոնավարման ընթացքում ես սովոր եմ հարձակումների բոլոր կողմերից և տարբեր ոլորտներից՝ տարբեր պատրվակներով, պատճառներով, տարբեր տրամաչափի և դաժանության, և այդ ամենն ինձ չի զարմացնում: Ինչ վերաբերում է կոշտ հռետորաբանությանը, կարծում եմ, որ դա Միացյալ Նահանգների ընդհանուր մշակույթի արտահայտումն է»:

Նա նշել է, որ լսել է տասնյակ այդպիսի մեղադրանքներ, հատկապես Հյուսիսային Կովկասում ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված ծանր իրադարձությունների ժամանակ: Պուտինը շեշտել է, որ ինքը միշտ գործել է ժողովրդի շահերից ելնելով, ու իրեն չեն անհանգստացնում տարբեր պիտակները:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ