Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:00 11-06-2021

Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ պիտակից և ճողոպրել սրճարանից

Այսօր երևանյան սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, տեսնելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, նրան անվանել է կապիտուլյանտ, սակայն Քոչարյանը փորձել է հակադարձել՝ ինքն այդպիսին չէ, այլ փաստաբանն է այդպիսին:

Փաստաբան Պողոսյանը կրկին հակադարձել է՝ անվանելով նրան դավաճան, հողատու, և երբ Պողոսյանը տեղից վեր է կացել, Անդրանիկ Քոչարյանը ճողոպրել է սրճարանից: