Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 22:55 10-06-2021

Եվրախորհուրդը հորդորել է Ռուսաստանին մինչև սեպտեմբերի 6-ը Վրաստանին 10 միլիոն եվրո փոխհատուցում վճարել

Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կոչ է արել Ռուսաստանին մինչև այս տարվա սեպտեմբերի 6-ը Վրաստանին փոխհատուցում վճարել, որը սահմանվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ։

Ըստ Ռուսաստանի Իրավական և դատական ​​տեղեկատվության գործակալության՝ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն այս դիրքորոշումը հայտնել է ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը դիտարկելու 1406-րդ հանդիպման արդյունքներից հետո: Հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա հունիսի 7-9-ը:

Այս տարվա փետրվարին Գոչա Լորտկիպանիձեն, որն այն ժամանակ ղեկավարում էր Վրաստանի արդարադատության նախարարությունը, հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է միանալ 2006-ի աշնանը Ռուսաստանից բռնագաղթած քաղաքացիներին փոխհատուցում վճարելու հարցի քննարկմանը: Նա Մոսկվայի դիրքորոշումը «փոքր քայլ առաջ» է համարել:

ՄԻԵԴ-ը Մոսկվային պարտավորեցրել էր վրացական կողմին 10 միլիոն եվրո վճարել 2019-ի սկզբին: Այն անձինք, որոնք տուժել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 4-րդ հոդվածի խախտմամբ (օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսման արգելք), պետք է ստանան յուրաքանչյուրը 2000 եվրո: Այն քաղաքացիները, որոնց իրավունքները խախտվել են 5-րդ հոդվածի 1-ին կետով (ազատությունից ապօրինի զրկում) և 3-րդ հոդվածով (անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք / կալանք), Ռուսաստանի պետությունը պարտավոր է վճարել 10-ից 15 հազար եվրո:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ