Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որով կոչ է արվում լուրջ քայլեր ձեռնարկել Բելառուսի դեմ՝ Ryanair-ի հետ կապված միջադեպի պատճառով:
Մասնավորապես, եվրոպացի խորհրդարանականներն առաջարկել են ժամանակավորապես Բելառուսի համար արգելափակել SWIFT համակարգը, ինչպես նաև ներդնել ոլորտային պատժամիջոցներ:
Բացի այդ, բանաձևը պահանջում է հետաքննել Ռուսաստանի դերը այս միջադեպում:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը կիրառումը պարտադիր չէ: