Ներքին 5 տարի առաջ - 20:25 10-06-2021

Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում․ ԱԻՆ

Հունիսի 10-ին՝ ժամը 05:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է նկատվում։

Դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատն իրականացրել է հրդեհի նոր օջախի (մոտ 1000 քմ) հրդեհաշիջման աշխատանքներ․ ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին․ տարածման վտանգ չկա, իրականացվում է հերթապահություն։

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 4 ջրատար։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ ժամը 10։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։

Հունիսի 9-ին Երևանի Նուբարաշենի աղբավայրում հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարները նկատել են հրդեհի նոր օջախ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Երկրորդ օջախում հրդեհը մարվել է ժամը 21։40-ին։ Այրվել է մոտ 400 խմ շինարարական աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 21 փրկարար ծառայող, ներգրավված է եղել Երևանի քաղաքապետարանի երկու ջրատար, օգտագործվել է մոտ 424 տոննա ջուր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից