Էլիզաբեթ Երկրորդը տեսակապի միջոցով հանդիպել է նորածին  ծոռնուհուն` Լիլիբեթին
copy image url

Էլիզաբեթ Երկրորդը տեսակապի միջոցով հանդիպել է նորածին ծոռնուհուն` Լիլիբեթին

Ավելին 3 տարի առաջ - 14:27 10-06-2021

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը տեսակապի միջոցով իրենց նորածին դստերը՝ Լիլիբեթին ծանոթացրել են թագուհու հետ:

Այս մասին հայտնում է People- ը:

Հրապարակման աղբյուրը մանրամասնում է, որ Հարրին և Մեգանը թագուհուն զանգահարել են կլինիկայից տուն վերադառնալուց անմիջապես հետո:

Հարրին և Մեգանն իրենց դստերն անվանել են Լիլիբեթ ՝ ի պատիվ Էլիզաբեթ Երկրորդի մանկության մականվան: Արքայազն Հարրին թագուհուց թույլտվություն է խնդրել դստերը նման անուն տալու համար: