ԱՄՆ առևտրի քարտուղարությունը մտադիր է պատժիչ գործողություններ ձեռնարկել Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրող և արտահանող Արմենալ ընկերության դեմ՝ արգելելով Հայաստանից Միացյալ Նահանգներ ալյումինի փայլաթիթեղի արտահանումը։
Այս մասին տեղեկացնում է քարտուղարության կայքը: Որպես պատճառ նշվում է իրական արժեքից ցածր վաճառքը (fair value):
Սա նախնական որոշում է, որը պետք է քննարկվի կողմերի հետ: