Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 23:21 09-06-2021

Սիրիայում զրահապատ մեքենայի պայթյունից ռուս զինծառայող է զոհվել

Սիրիայի Հասեկե նահանգում պայթեցվել է ռուսական բանակի զրահապատ մեքենան, մեկ մարդ մահացել է, ևս երեքը վիրավորվել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկային երթուղին ստուգելիս, մեքենան պայթեցրել է անհայտ պայթուցիկ սարքը:

«Մեկ ռուս զինծառայող վնասվածքներից մահացել է: Մեքենայի մյուս երեք ռուս զինծառայողները տեղափոխվել են բժշկական հաստատություն, որտեղ նրանք ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն», - հայտնել են Պաշտպանության նախարարությունից:

Ավելի վաղ Իդլիբում թուրքամետ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից կրակ էր բացվել Ռուսաստանի ռազմական ոստիկանության զրահափոխադրիչի վրա: «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը իր վրա էր վերցրել ռուս զինծառայողների վրա հարձակման պատասխանատվությունը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին