Արտաքին 5 տարի առաջ - 23:02 09-06-2021

Չինական նահանգներից մեկում թռչնագրիպի բռնկում է գրանցվել

Չինաստանի Շանսի նահանգում թռչնագրիպի բռնկում է գրանցվել։ Այս մասին հայտնում է Չինաստանի գյուղատնտեսության նախարարությունը:

«Հունցզյաննաո ազգային արգելոցում առկա է խիստ ախտածին H5N8 թռչնագրիպի բռնկում», - ասված է զեկույցում:

4249 թռչուն է սատկել բռնկման արդյունքում: Համաճարակ հայտնաբերելուց հետո տարածքում անմիջապես գործարկվել է արտակարգ իրավիճակների արձագանքման մեխանիզմը, բոլոր հիվանդ թռչունները բուժվել են, և շրջակա միջավայրը ախտահանվել է:

Այս տարվա սկզբից Չինաստանում արձանագրվել է թռչնագրիպի բարձր պաթոգեն տեսակի վեց բռնկում:

Ավելի վաղ Չինաստանի արևելյան Ցյանսու նահանգում մի մարդ վարակվել էր H10N3 թռչնագրիպով: Ապրիլի վերջին Չժենցզյան քաղաքից 41-ամյա մի տղամարդ այցելել էր բժշկի՝ բողոքելով ջերմությունից և վատ առողջությունից:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ