Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 15:50 09-06-2021

ԱՄՆ-ն հաստատել է 250 մլրդ դոլար արժողությամբ օրինագիծը, որն ուղղված է տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի դեմ առճակատմանը

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել օրինագծին, որը բյուջեից 250 միլիարդ դոլար է հատկացնելու Չինաստանին տեխնիկական ոլորտում դիմակայելու համար, հայտնում է Associated Press-ը:

Նախաձեռնությունը պաշտպանել է 68 սենատոր, 32-ը դեմ են արտահայտվել:

Օրինագծի առանցքային կետը 190 մլրդ դոլարի հատկացումն է Միացյալ Նահանգներում տեխնոլոգիաներն ու հետազոտություններն ամրապնդելու համար, իսկ Առևտրի նախարարությանը հատկացվելու է 50 միլիարդ դոլար՝ կիսահաղորդիչների և հեռահաղորդակցական սարքավորումների զարգացմանն ու արտադրությանն աջակցելու համար:

«Միտքը պարզ է. եթե ուզում ենք, որ ամերիկացի աշխատողներն ու ամերիկյան ընկերությունները շարունակեն առաջատար լինել աշխարհում, կառավարությունը պետք է ներդրումներ կատարի գիտության, հիմնարար հետազոտությունների և նորարարությունների մեջ, ինչպես դա արեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմից տասնամյակներ անց: Ով էլ հաղթի ապագայի տեխնոլոգիաների մրցավազքում, կդառնա համաշխարհային տնտեսական առաջնորդ ՝ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության վրա մեծ ազդեցություն ունենալով»,- Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերի խոսքերը մեջբերում է գործակալությունը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները