copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:43 08-06-2021

Ֆրանսիայի վարչապետը Մակրոնին հասցված ապտակը որակել է որպես «հարված ժողովրդավարությանը»

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը մեկնաբանել է Էմանուել Մակրոնին հասցված ապտակը։ Նա կատարվածը որակել է որպես հարված ժողովրդավարությանը:

«Հանրապետության նախագահի միջոցով հարված է հասցվում ժողովրդավարությանը։ Ժողովրդավարությունը, իհարկե, բանավեճ է, երկխոսություն, գաղափարների բախում, տարաձայնության օրինական արտահայտում: Բայց ոչ մի դեպքում դա չի կարող լինել բռնություն, բանավոր ագրեսիա և առավել ևս ֆիզիկական ագրեսիա», - հայտարարել է Կաստեքսը Ազգային ժողովի նիստի ժամանակ:

Դրոմի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ Մակրոնը ապտակ է ստացել անձը չպարզված տղամարդուց: Դեպքը տեսանկարահանվել է: Կադրերում երևում է, թե ինչպես է ամբոխը դիմավորում պետության ղեկավարին: Մակրոնը մոտեցել է և սկսել սեղմել մարդկանց ձեռքը: Հանկարծ տղամարդկանցից մեկը ապտակել է նրան: