copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:12 08-06-2021

Հունաստանն ընդունել է, որ իր՝ թուրքական տիրապետությունից ազատագրման մեջ որոշիչ դեր է ունեցել Ռուսական կայսրությունը

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն խոսել է երկրի անկախության հռչակման մեջ Ռուսական կայսրության խաղացած որոշիչ դերի մասին: Նա նաև շեշտել է, որ երկրները կապված են դարավոր բարեկամությամբ:

Երկրի ղեկավարն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի այցը Հունաստանի անկախության համար մղված պատերազմի մեկնարկի 200-ամյակի առիթով, որը երկրում նշել էին մարտին: Ըստ նրա՝ Հունաստանի համար շատ կարևոր էր Ռուսաստանից բարձրաստիճան հյուրի ներկայությունը:

«200-ամյակի տոնակատարության շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը մարտի 24-25 այցելել է մեր երկիր, և մենք նրան ուրախությամբ ընդունել ենք այստեղ՝ Նախագահական պալատում կազմակերպված ընթրիքին, որին մասնակցել են երկիր այցելած առաջնորդները», - ասել է Սաքելարապուլուն:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և Հունաստանի սերտ կապերը հիմք կդառնան հետագա համագործակցության համար:

«Հունաստանը լիովին ճանաչում և հարգում է այն վճռական դերը, որը Ռուսաստանը խաղացել է 19-րդ դարում հունական անկախ պետության ստեղծման գործում», - ասել է պետության ղեկավարը: Նա նշել է, որ Օսմանյան կայսրության ճնշումից ազատվելուց հետո Հունաստանի առաջին կառավարիչը Իոան Կապոդիստրիասն էր, որը Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարն էր:

adv_banner

Ամենից շատ դիտված

21:23 Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
21:42 Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
08:39 Լույս չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում