Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:33 08-06-2021

Կութ գյուղի 80 գլուխ անասունները դեռ ադրբեջանական կողմում են. Կութի համայնքապետ

Երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։

Oragir.news-ը կապ է հաստատել Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանի հետ՝ պարզելու՝ այսօր իրավիճակն ինչպիսին է ու արդյո՞ք շարունակվում են ինժեներական աշխատանքները:

Չիտչյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ինքը տեղյակ չէ ինժեներական աշխատանքները շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ, քանի որ իրենք դեռևս զբաղված են կիրակի օրն ադրբեջանցիների կողմից գողացված 80 գլուխ անասունների հարցով։

«Անասնատերերից մեկն էլ ես եմ, ամբողջ օրը մենք զբաղված ենք անասուններին հետ բերելու հարցով։ Գրասենյակ անընդհատ մարդիկ են գալիս-գնում, հարցաքննում մեզ։ Այս պահին ինժեներական աշխատանքների հետ կապված որևէ հարցի չեմ կարող պատասխանել, քանի որ ոչ մի բանից տեղյակ չեմ, մեր ամբողջ ուշադրությունը գյուղի 5 ընտանիքների 80 գլուխ անասունների վերադարձնելու վրա է կենտրոնացված»,- հայտնեց Չիտչյանը։

Մեր այն հարցին, թե երեկ հայտնի էր, որ որոշակի բանակցություններ էին ընթանում անասուններին վերադարձնելու ուղղությամբ, դրանք որևէ արդյունք չեն տվե՞լ , համայնքի ղեկավարը պատասխանեց. «Չէ,ոչ մի արդյունք չեն տվել, դեռ ոչ մի անասունի վերադարձ չի եղել: Պոստերից նույնիսկ ասացին, որ անասունների մի մասին ադրբեջանցիներն արդեն խփել, սաստկացրել են, բայց թե քանիսն են սատկել, դա արդեն չգիտեմ»։

Մեր զրուցակիցը, անդրադառնալով ընդհանուր սահմանային իրավիճակին, նշեց, որ իրավիճակը համեմատաբար հանդարտ է, որևէ կրակոց չկա։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա