Լոնդոնում անցկացվել է Christie աճուրդը՝ ռուսական կերպարվեստի նմուշներով: Լավագույն լոտերի թվում ներկայացվել է Դմիտրի Լևիցկու «Պավել I կայսեր դիմանկարը», որը նկարիչը ստեղծել է դեռևս 1796 թվականին:
Արդյունքում, արվեստի եզակի նմուշը վաճառվել է 1.3 միլիոն դոլարով: Ըստ պաշտոնական վարկածի, դիմանկարն ի սկզբանե եղել է Գոլիցին իշխանների ընտանեկան հավաքածուում, այնուհետև այն հայտնվել է Վիեննայի մասնավոր հավաքածուում: