Ներքին 5 տարի առաջ - 17:03 07-06-2021

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրել է դավաճանության մեջ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում իր ելույթի ժամանակ ասաց․

«Մեզ ասում են՝ Ղարաբաղը իբր տվել ենք կամ ուզում ենք Ղարաբաղը տանք։ Ղարաբաղ տվողը դուք եք, որ 1998 թվականին Ղարաբաղին զրկել եք միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից։ 1998 թվականի դրությամբ Ղարաբաղը եղել է բանակցային կողմ։ Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հավասար նստել է սեղանի շուրջ։ Այսինքն՝ նա միջազգաին իրավունքի սուբյեկտի հատկանիշներով է օժտված եղել։

1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը եկել է և Ղարաբաղին զրկել է բանակցային կողմի կարգավիճակից։ Ես ձեզ համար ուզում եմ մեջբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի ասածը, որ նա ասել է 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ այցելության ժամանակ։ Նա ասել է՝ Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամաբ։ Այսինքն՝ հայկական կողմը որոշել է, որ պետք է Ղարաբաղին զրկի միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից՝ բանակցային կողմից։

Ո՞վ է եղել էդ մարդը, որ էդ որոշումը կայացրել է։ Էդ մարդը եղել է Ռոբերտ Քոչարյանը, որը 2004 թվականի ապրիլի 3-ի «Գոլոս Արմենի» թերթի ընթերցողների հարցերին պատասխանելիս էս կապակցությամբ, Ղարաբաղի՝ բանակցային սեղանից դուրս մնալու հարցի կապակցությամբ ասել է․

«Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է։ Ավելի ճիշտ՝ Ղարաբաղի ղեկավարությունը։ Հարց էր առաջանում, մի՞թե Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի՝ ակնհայտ պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ։ Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը և փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումը և մշակումները մշակելու համար։ Այսինքն՝ ոչ թե մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևի, որին կհամաձայնվի Ղարաբաղը, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և պատրաստ ենք այն պնդել։ Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»։

Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղին զրկել է միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, և դա մի անուն ունի և մի ձևակերպում՝ դա դավաճանություն է։ Եվ Ռոբերտ Քոչարյանին մենք էսօր մեղադրում ենք 1998 թվականին դավաճանություն գործելու մեջ՝ ընդդեմ Ղարաբաղի»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը