Ավելին 5 տարի առաջ - 12:59 06-06-2021

Համացանցում է հայտնվել Ցուկերբերգի հեռախոսազրույցը՝ Facebook-յան տվյալների զանգվածային խախտման մասին

Համացանցում հայտնվել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և ընկերության գլխավոր մենեջեր Հեյդի Շվարցի հեռախոսային խոսակցությունը։

Զրույցի ընթացքում Ցուկերբերգն ու Շվարցն անդրադարձել են սոցիալական ցանցի կողմից իրականացվող ծրագրերից մեկի վերաբերյալ տվյալների խոշոր խախտման հետ կապված միջադեպին: Ցուկերբերգն ասել է, որ ընկերության ղեկավարությունը բոլոր ջանքերը գործադրում է արտահոսքի աղբյուրները գտնելու, ինչպես նաև արդեն հայտնաբերվածներին պատժելու համար: Մասնավորապես, աշխատանքից հեռացվում են այն անձինք, ովքեր մասնակից են տեղի ունեցածին:

Խոսքը գնում էր մի ծրագրի մասին, որի շրջանակներում Facebook- ը պայքարում է «պատվաստման անվճռականության» դեմ:

Ցուկերբերգը խոստովանել է նաև, որ 2020-ին ավելի շատ արտահոսք է եղել, քան կարելի էր ենթադրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ջնջել է իր ֆեյսբուքյան հաշիվը: Դրանից առաջ նա հայտարարել էր, որ Telegram-ն ավելի լավն է, քան Facebook-ը, քանի որ դրա պլատֆորմը չունի նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են Մարկ Ցուկերբերգի կողմից մշակված սոցիալական ցանցում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից