Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 23:51 05-06-2021

Շվեդիա-Հայաստան. 3։1․ տեսանյութ

Շվեդական Սոլնայում ավարտվեց Շվեդիայի և Հայաստանի հավաքականների ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին առաջին պարտությունը կրեց վերջին 10 խաղում՝ 1-3 հաշվով։

Տանտերերը շատ ակտիվ սկսեցին խաղն ու արդեն հանդիպման 16-րդ րոպեին շվեդների կազմում հաշիվը բացեց Էմիլ Ֆորսբերգը։ 34-րդ րոպեին տանտերերը նաև կրկնապատկեցին հաշիվը․ աչքի ընկավ Մարկուս Դանիելսոնը։

Հանդիպման 38-րդ րոպեին Շվեդիայի հավաքականը ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայան Լարսոնի հարվածը hետ մղեց մեր ընտրանու դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։

Խաղի 64-րդ րոպեին մեր տղաները կարողացան ճեղքել մրցակցի պաշտպանությունն ու Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Վահան Բիչախչյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Շվեդները կարողացան այս խաղում խփել իրենց երրորդ գնդակը․ հանդիպման 85-րդ րոպեին աչքի ընկավ թիմի վետերան հարձակվող Մարկուս Բերգը։

Ձեզ գուցե հետաքրքրի