Ներքին 5 տարի առաջ - 22:10 05-06-2021

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ամփոփել է գործունեության վերջին 3 տարին․ առողջապահության նախարարություն

Մինչև 2018 թվականը առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ունեցել է միայն Երևանի դիահերձարանը` բարոյապես մաշված սառնարանային կարողություններով, իսկ մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել, ծառայությունն իրականացվել է բժշկական կենտրոնների կողմից ժամանակավոր տրամադրվող, անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում և օգտագործվել է մարզային ԲԿ-ների կողմից տրամադրված ախտաբանաանատոմիական դիահերձարանները։

2018 թվականի մայիսից ի վեր մշակվել և կյանքի է կոչվել համապետական դատաբժշկական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը։

Ըստ այդմ՝

Նախագծվել է Երևանում կենտրոնական կառույցի և բոլոր մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ, և սկսվել են լայնածավալ աշխատանքները։ Այս ծրագրի շրջանակներում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Մարտունի քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր։ Սևանի և Գորիսի մասնաճյուղերի հարցն ընթացքում է։ 2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել են Երևանի լաբորատորիաները, համալրվել են նոր սարքավորումներով: 2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանի սառնարանային հատվածը, նաև հիմնանորոգվում է մասնաշենքն ամբողջությամբ։ 2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են խցիկային սառնարաններ, հիմա էլ շարունակվում է լրացուցիչ սառնարանի կառուցումը: 2020 թվականին Գորիսում տեղադրվել է սառնարանային մեծ շարժական համալիր։ Ներկայումս վերակառուցվում և սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը, Սևանի մասնաճյուղի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Մինչ 2018 թվականը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» գենետիկական հետազոտությունների անցկացման համար նորագույն սարք` գենետիկական սեկվենատոր ընդհանրապես չի ունեցել։ 2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերով գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատորը, 2020 թվականին և 2021 թվականի հունվարին ներկրվել է 2-րդ ամբողջական հոսքագիծը։

Երկու տարվա ընթացքում 25 տոկոսով մեծացել է աշխատավարձային ֆոնդը, աշխատանքներ են տարվում՝ ուժեղացնելու գիտագործնական բաղադրիչը։ Կենտրոնի բյուջեն վերջին տարիներին հետևյալ պատկերն է ունեցել` 2018 թվականին` 364 մլն դրամ, 2019 թվականին` 481 մլն դրամ: Նախորդ տարվանից` 32 տոկոսով կամ 117 մլն դրամով ավելի, 2020 թվականին` 594 մլն դրամ: 2018 թվականից` 63 տոկոսով կամ 230 մլն դրամով ավելի:

Սա է կառավարության իրական վերաբերմունքը զոհերի և ընդհանրապես, բոլոր հանգուցյալների նկատմամբ: Մինչև 2018 թվականը Երևանի կենտրոնական մասնաշենքում եղել է դիակային սառնարանային 25 տեղ: 2018 թվականից հետո նմանատիպ տեղերի թիվն ամբողջ հանրապետությունում հասել է 200-ի:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի