Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:07 05-06-2021

ՀՔԾ-ն Շուռնուխի ղեկավարի եղբորը բերման ենթարկելու տեսանյութի հիման վրա քրգործ է հարուցել

Քննչական կոմիտե բերման ենթարկելու տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում Շուռնուխ վարչական համայնքի ղեկավարի եղբայրը` Արարատ Աղաբեկյանը որպես վկա հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված առերևույթ գործողություններ կատարելու դեպքի առթիվ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գայանե Պապոյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են Շուռնուխի ղեկավարի եղբորը` Արարատ Աղաբեկյանին ծնկաչոք տանում հարցաքննության: