Ներքին 5 տարի առաջ - 23:00 02-06-2021

Վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց կառավարության հեղինակած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի` վերականգնվող էներգիա օգտագործող կայանները ներկայում կարող են կառուցվել բացառապես էլեկտրաէներգիայի գնման երաշխիք ստանալու կամ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրեր կնքելու դեպքում: Նշվեց, որ այդ կայանները էլեկտրաէներգետիկական շուկա մրցակցային պայմաններով մուտք գործելու իրավունք չունեն, ինչպես նաև իրավունք չունեն էլեկտրաէներգիա արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ինչով սահմանափակվում է վերջիններիս զարգացման հնարավորությունները:

Վարդանյանի խոսքերով` առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին նոր ձևավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով` առանց դրա գնման երաշխիքների տրամադրման և պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաև արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում:

Նաև կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների կողմից փոխհոսքերի իրականացման ներկայիս մեխանիզմները` հնարավորություն տալով նրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիան սպառել այլ հաշվառման կետում, ինչպես նաև ձևավորել ինքնավար արտադրողների խմբեր ինչպես բնակիչներից, այնպես էլ կազմակերպություններից:

Նախաձեռնությունն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին