Արտաքին 5 տարի առաջ - 17:23 02-06-2021

Շուշիում «Գորշ գայլեր»-ի դպրոցի հիմնումը ևս մեկ անգամ կվկայեր այն մասին, որ Ալիևը լիովին կախվածության մեջ է գտնվում Թուրքիայից. փորձագետ

Թյուրքագետ Մհեր Աբրահամյանը փաստեց , որ Դևլեթ Բահչելիի և Իլհամ Ալիևի փոխհարաբերությունները լարվել են:

Դրա հիմնական պատճառն այն է, որ Ալիևը փորձում է Շուշին ոչ թե թուրքական օգնությամբ, այլ իր ջանքերի շնորհիվ «ազատագրված» տարածք ներկայացնել, որին նա նորից վերադարձրել է Ադրբեջանին:

«Շուշիում թուրքական ներկայությունը ևս մեկ անգամ կվկայեր այն մասին, որ Ալիևը լիովին կախվածության մեջ է գտնվում Թուրքիայի Հանրապետությունից և հատկապես՝ թուրքական ղեկավարությունից»,-փաստեց մասնագետը:

Վերջինս հավելեց, որ Ալիևն ամեն ինչ անում է, որ Շուշին ներկայացնի միայն որպես «մաքուր ադրբեջանական», այդ պատճառով մերժել է Բահչելիի առաջարկը, որն, ինչպես հայտնի է, անմիջական սերտ կապերի մեջ է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Մհեր Աբրահամյանն անդրադարձավ նաև թուրքական դպրոցների հիմնադրաման պետական քաղաքականության նպատակներին:

«Նմանատիպ դպրոցների հիմնադրման հիմնական նպատակը իրենց գաղափարախոսության տարածումն է թյուրքախոս երկրներում, ինչը նոր երևույթ չէ»,-նկատեց մասնագետը:

Նրա խոսքով, նմանատիպ նախադեպ եղել է նաև հետխորհրդային տարածքի թյուրքախոս պետություններում այդ թվում ՝ Ղրղզստանում, Ղազախստանում:

«Այժմ գործընթացը շարունակվում է ոչ միայն թյուրքախոս պետություններում, այ նաև այն պետություններում, որտեղ կան թուրքական համայնքներ»,- արձանագրեց մասնագետը

Մեզ հետ զրույցում պատմաբան Էդիկ Մինասյանը նախ անդրադարձավ գորշ գայլերի գործունեության հիմնական նպատակին, նշելով, որ այն Թուրքիայի լիակատար աջակցությունն ունեցող կազմակերպություն է, որը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծելու:

Բացի այդ, կազմակերպությունն ամեն ինչ անում է, որ տապալվեն տարբեր երկրներում այս կամ այն հակաթուրքական ծրագրերն ու որոշումները:

Անդրադառնալով Շուշիում դպրոցի ստեղծման նախագծի չեղարկմանը՝ Էդիկ Մինասյանը նշեց, որ չեղարկումն, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր բնույթ ունի:

«Հավանաբար ժամանակի ընթացքում այս հարցը նորից կվերաբացվի,-կարծիք հայտնեց պատմաբանը,- իսկ մինչ այդ Թուրքիան նպատակ ունի ամեն ինչ անել, որ իր մասնակցությունը նմանատիպ գործընթացներին ակնհայտ չլինի»:

Հիշեցնենք, որ Թվիթերում արված գրառմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ քաղաքական դաշնակիցը՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտնեց, որ Շուշիում թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպության հովանու ներքո դպրոցի ստեղծման նախագիծը չեղարկվել է պաշտոնական Բաքվի կողմից։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո

Ձեզ գուցե հետաքրքրի