Էրդողանը հայտարարել է, որ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականության իրավունքը
copy image url

Էրդողանը հայտարարել է, որ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականության իրավունքը

Արտաքին 3 տարի առաջ - 22:52 01-06-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է , որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Վրաստանի խնդրի խաղաղ լուծման հույս ունի: Նրա խոսքով՝ Անկարան բոլոր մակարդակներում հայտարարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու, ինչպես նաև այս երկրի նկատմամբ ՆԱՏՕ-ի հետաքրքրվածությունը սատարելու մասին:

«Թուրքիան նույնպես վճռականորեն աջակցում է Վրաստանի ինտեգրմանը», - ասել է Էրդողանը:

Հայտարարությունն արվել է Թուրքիայի մայրաքաղաքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ անցկացված մամուլի ասուլիսին: Նա էլ իր հերթին ասել է, որ Թբիլիսին երախտապարտ է Անկարային աջակցության համար:

Ձեզ գուցե հետաքրքրի