Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 00:00 02-06-2021

Արցախի Հանրապետության պետնախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է պետնախարար: Մինչ այդ Բեգլարյանը զբաղեցնում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Արտակ Բեգլարյանը 2012-2013 թվականներին եղել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնականը։ 2014-2015 թվականներին դասավանդում էր Արցախի պետական համալսարանում՝ որպես «Քաղաքական տարածաշրջանայնություն» առարկայի դասախոս։ 2015-2017 թվականներին նույն համալսարանի «Քաղաքական իմիջ» առարկայի դասախոսն էր։ 2013-2017 թվականներին Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարն էր։ 2017 թվականի նոյեմբերի 1-ից՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի որոշմամբ՝ նշանակվել է պետական նախարարի խորհրդական։ 2018 թվականի փետրվարի 1-ից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին ԼՂՀ 6-րդ գումարման նիստում ընտրվել է որպես ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան: 2020-ի դեկտեմբերին նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա