Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 18:28 31-05-2021

Յուրաքանչյուր կուսակցության համար պետք է տպագրվի առանձին քվեաթերթիկ. Տիգրան Մուկուչյան

Նախապես պլանավորվում էր ավելի քիչ մասնակցության թիվ, իսկ մեր Ընտրական օրենսգիրքն այնպիսին է, որ յուրաքանչյուր կուսակցության համար պետք է տպագրվի առանձին քվեաթերթիկ։ Նշանակում է՝ մենք տեղամասային կենտրոններում ունենալու ենք կուսակցությունների և դաշինքների թվին հավասար քվեաթերթիկ։ Այս մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գումարած հերթական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Լինելու են առանձին քվեաթերթիկներ, ընտրողը ստանալու է դրանք, ընտրելու է իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, այն տեղադրելու է ծրարի մեջ, իսկ մնացածը գցելու է արկղի մեջ»,- պնդեց Մուկուչյանը՝ հավելելով, որ այժմ իրականացվում է հաշվարկ և հիմնական ծախսի ավելացումը պայմանավորված է լինելու քվեաթերթիկների տպագրությամբ։


«Դե ինչպես միշտ է եղել, շրջիկ արկղերի միջոցով է լինելու քվեարկությունը բուժհաստատություններում։ Շրջիկ արկղեր տարվելու են բացառապես ստացիոնար բուժհաստատություններ։ Ընտրական օրենսգիրքը տանը քվեարկել չի նախատեսում»,- ասաց Մուկուչյանը՝ անդրադառնալով հարցին, թե բուժհաստատություններում ինչպես է կազմակերպվելու գործընթացը։

«Ստացիոնար բուժհիմնարկներից նախապես կներկայացվեն ցուցակներ, որոնց հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովները սահմանված կարգով շրջիկ արկղեր կտանեն»,- հավելեց նա:

Անդրադառնալով քարոզարշավի, պաստառների վերաբերյալ լրագրողների դիտարկումներին, Մուկուչյանը ասաց.«Բնական է նախապատրաստական աշխատանքը, որը նախատեսվում է նախընտրական քարոզչության հետ կապված։ Այդ ամենն իրականացվելու է մինչև նախընտրական քարոզչություն, որպեսզի դրա մեկնարկից արդեն բոլորի համար հավասար պայմաններ գործեն։ Այն պաստառները, որոնք հանձնաժողովը կճանաչի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող, մինչև հունիսի 6-ը դրանք կարող են մնալ, բայց ամսի 7-ից հետո դրանք հանման են ենթակա լինելու։ Իսկ մինչ այժմ տարբեր անձանց կողմից իրականացվող քարոզչությունն անգամ չէր էլ կարելի համարել նախընտրական, քանի որ դեռևս չունեինք գրանցված կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ։ Այսօր միայն նրանք գրանցվեցին»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի