Ներքին 5 տարի առաջ - 13:20 31-05-2021

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում, որն ընդգրկում է Թալին-Գյումրի հատվածը (մոտ 46 կմ), կապալառու կազմակերպությունը՝ չինական «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերությունը, շարունակում է լայնածավալ շինարարական աշխատանքները։ «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերո

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում, որն ընդգրկում է Թալին-Գյումրի հատվածը (մոտ 46 կմ), կապալառու կազմակերպությունը՝ չինական «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերությունը, շարունակում է լայնածավալ շինարարական աշխատանքները։ «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուան նշում է, որ կառուցվող ճանապարհի մի ուղղությամբ արդեն ավարտել են հողային աշխատանքները, մեկնարկել է ասֆալտապատումը, հիմնականում ավարտվել են նաև կառույցների՝ կամուրջների վրա տարվող աշխատանքները։ Մինչև 2021 թվականի վերջ ընկերությունը փորձելու է ավարտին հասցնել ճանապարհի մի ուղղությամբ մոտ 50 կմ ասֆալտապատումը։ Ընկերության ներկայացուցիչը նկատում է, որ այդ աշխատանքը հաջողությամբ կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մեծ թվով որակյալ ինժեներներ և աշխատողներ, ինչն ապահովվում է ինչպես չինացի, այնպես էլ տեղացի մասնագետների ուժերով։ Այս տարի կապալառուն կտեղադրի երկու շերտ աֆալտե ծածկ։ Վերջին՝ երրորդ շերտը կտեղադրվի հաջորդ տարի՝ աշխատանքներն ավարտին հասցնելուց անմիջապես առաջ։

Նկատենք, որ Տրանշ-3-ի շինարարության մեջ ներգրավված են մեծ թվով աշխատակիցներ տեղի տարածաշրջանից։ Ենթակառուցվածքային այս խոշորագույն ծրագիրը նպաստում է նաև Տրանշ-3-ի հարակից մարզերում ապրող մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը։ Ըստ Գաո Գուիհուայի՝ Տրանշ-3-ի շինաշխատանքներում, մասնավորապես, նախորդ ամսվա վերջի տվյալներով՝ ներգրավված են եղել մոտ 245 տեղացի աշխատողներ։ Ընդ որում, այդ թիվը շինարարական սեզոնին աճում է, և հուլիս-օգոստոս ամիսներին կանխատեսում են հասցնել մոտ 350-ի։

Գաո Գուիհուան շեշտում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի կառուցումը հաջողությամբ ավարտին հասցնելն իրենց համար շատ կարևոր է, և անում են առավելագույնը դրա համար։ Նա նաև նշում է, որ չինական կազմակերպությունը հետաքրքրված է շարունակել համագործակցությունը Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում։ «Մենք չենք նախատեսում ավարտել Տրանշ-3-ը և վերադառնալ Չինաստան, «Սինոհիդրոն» հետաքրքրված է նաև Հյուսիս-հարավի մյուս տրանշների աշխատանքներով։ Բացի այդ, մեր կազմակերպությունը մեծ փորձառություն ունի նաև այլ ոլորտներում՝ էներգետիկա, հիդրոէներգետիկա և այլն»,- ասաց չինական ընկերության ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին