Տիմատին ընտրել է «Խոլոստյակի» հաղթողին
copy image url

Տիմատին ընտրել է «Խոլոստյակի» հաղթողին

Ավելին 3 տարի առաջ - 12:15 30-05-2021

TNT հեռուստաալիքի «Խոլոստյակ» հեռուստաշոուի եզրափակչի հաղթող գեղեցկուհին է Եկատերինա Սաֆարովան: Նա եզրափակչում ռեպերի սրտի համար պայքարել է Ալիսա Գրաբովայի հետ: Տիմատին երկու աղջիկների միջև ընտրություն կատարելիս մի փոքր դժվարացել է :

«Առաջին հինգ րոպեների ընթացքում ես ամեն-ինչ հասկացա: Դու անմիջապես դուր եկար ինձ: Ես խոսում եմ առաջին զգացողության մասին, և այն այնքան էլ վատը չէ»,- ասել է Տիմատին:

Այնուհետև Տիմատին մատանի է նվիրել Եկատիրինային՝ հարցնելով. «Կընդունե՞ս այս մատանին»: «Այո»,- հնչել է պատասխանը:

Ամբողջ նախագծի ընթացքում Տիմատին առանձնացրել է նաև Ալիսա Գրաբովային: Նա նույնիսկ եզրափակչում երգ է նվիրել նրան: Աղջիկը այնուհետև մեկնաբանել է երգչի ընտրությունը՝ ասելով, որ այդ փաստը իրեն չի հուզում, քանի որ «դա նրա ընտրությունն է»: