Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց 81 կգ քաշային կարգում Գյուրջինյանը պոկել է 98 կգ և հրել 125 կգ: Երկամարտի 223 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձել է Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: