Սպալետին՝ Նապոլիի գլխավոր մարզիչ
copy image url

Սպալետին՝ Նապոլիի գլխավոր մարզիչ

Սպորտ 3 տարի առաջ - 13:37 29-05-2021

Նապոլին իր պաշտոնական կայքում հայտնել է Լուչանո Սպալետիի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Սպալետին իտալական ակումբում իր աշխատանքը կսկսի հուլիսի 1-ից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նապոլիի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը անձամբ է որոշել Սպալետիին նշանակել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Նա այս պաշտոնում կփոխարինի Ջենարո Գատուզոյին, որը հեռացվեց թիմից՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելուց հետո։ Գատուզոն մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ Նապոլիից և տեղափոխվեց Ֆիորենտինա։

Հիշեցնենք՝ Սպալետիի վերջին աշխատավայրը եղել է Ինտերը, որը նա գլխավորել է 2017-ից 2019 թվականներին։

Ամենից շատ դիտված