Սպորտ 5 տարի առաջ - 13:25 29-05-2021

Ադրբեջանի սամբոյի հավաքականը հեռացվել է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի առաջնությունից: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Միջադեպը, որի հետևանքով Ադրբեջանի սամբոյի հավաքականը հեռացվել է մրցաշարից, ներկայացրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը.

«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»:

«Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն տեղադրվեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կայքում, որով իրազեկվում էր, որ Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մայիսի 26-ից 29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անց է կացվում Սամբոյի Եվրոպայի առաջնությունը:

Մայիսի 26-ին կայացել է պատանիների առաջնությունը, 27-ին՝ երիտասարդների: Մայիսի 28-ին մրցասպարեզը տրամադրվել էր տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչներին:

Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը