Ներքին 5 տարի առաջ - 13:26 29-05-2021

Պատրաստ ենք լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու համար. Փաշինյան

Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ՝ Նորք- Մարաշի ՔՊ գրասենյակում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պատրաստ ենք լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու համար: Երբ համանախագահության շրջանակներում բանակցությունները լիարժեք վերականգնվում են և սահմանների ճշգրտման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած բանաձևը գործարկվում է, դա, ըստ էության, դառնում է շատ կարևոր մի քայլ մեր ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների իրականացման համար: Այդ պատկերացումների մեջ անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունը: Մեզ պետք է իսկապես դարաշրջան, որտեղ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում կարողանա հնարավորություն ունենալ խաղաղ զարգացման իր գործերով զբաղվել:

Ուզում եմ ընդգծել, որ անվտանգային համակարգի վերաբերյալ մեր պատկերացումները մենք արդեն հայտարարել ենք: Անվտանգության ոլորտում մեր թիվ մեկ գործընկերը ՌԴ-ն է, որի հետ ունենք Միացյալ զորախմբի և Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ պայմանագիր: ՀԱՊԿ-ը մեր հիմնական անվտանգային համակարգն է, որին մասնակցում ենք, և դա այսպես էլ պիտի շարունակի լինել: Մենք պիտի համագործակցենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ, պետք է համագործակցենք տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում նաև Վրաստանի հետ, որպեսզի կարողանանք ապահովել երկարաժամկետ կայուն խաղաղություն տարածաշրջանի համար: Երբ ասում ենք խաղաղ զարգացման դարաշրջան հայ ժողովրդի համար, նկատի ունենք ընդհանրապես տարածաշրջանի համար, որովհետև այս համատեքստում տարածաշրջանը հնարավոր չէ առանձնացնել»,- նշեց Փաշինյանը:

Խաղաղ զարգացման դարաշրջանի պատկերացումներին անդրադառնալիս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջնայինը կրթությունն է:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան