Ներքին 5 տարի առաջ - 11:42 29-05-2021

Երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի արցախցի փոքրիկների և զինծառայողների երեխաների մասնակցությամբ

«Արմենպրես»-ի հաղորդում է, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի արցախցի փոքրիկների և զինծառայողների երեխաների մասնակցությամբ:

«Աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երևանում և մարզերում օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ են կազմակերպվում, որին ավանդաբար միանում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Հունիսմեկյան ծրագիրն այս տարի գրադարանում մեկնարկելու է փոքրիկ արցախցիների և զինծառայողների երեխաների հյուրընկալությամբ: Ժամը 11:00-16:00-ին գրադարանում նախատեսվում են միջոցառումներ բոլոր փոքրիկների համար. նրանք կարող են դիտել Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը, գրադարանի հարթակում մասնակցել բացօթյա նկարչությանն ու կավճանկարչությանը, կատարել նկարազարդումներ ժամանակակից մանկագիրներ Լիլիթ Ալթունյանի և Օլգա Դարյանի հեքիաթների հիման վրա»,-ասված է հաղորդագրությունում:

Օրվա ընթացքում նախատեսվում է նաև ինտերակտիվ խաղ-քննարկում Աննա Ասլանյանի «Գագիկն ընկել է երազների գիրկը» հետաքրքրաշարժ գրքի շուրջ: Դերասան Ստ. Շահինյանը երեխաների համար հեքիաթներ կպատմի, իսկ գրադարանի դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո