Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:20 29-05-2021

Բայդենն ամերիկացիներին կոչ է արել միանալ և վերջ տալ հակասեմականությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել հակասեմական (ազգային և կրոնական անհանդուրժողություն հրեաների նկատմամբ) հարձակումները: Հայտարարությունը տարածվել է ի պատասխան երկրում հրեական համայնքների վրա հարձակումների աճի: Երկրի ղեկավարը կատարվածը որակել է որպես հակաամերիկյան գործողություններ՝ նողկալի ու աններելի:

Բայդենը նշել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն օգտագործելու է բոլոր հնարավոր միջոցները բռնության ալիքը սանձելու համար: Նախագահը հավելել է, որ ոչ մի ամերիկացի չպետք է հետապնդվի ազգության կամ դավանանքի պատճառով: Երկու շաբաթ առաջ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո ամերիկյան լրատվամիջոցները հաշվել են հակասեմականության ավելի քան 230 դեպք:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ