Պաշտպան Ժերոմ Բոատենգը կարող է կարիերան շարունակել Ռոմայում: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է 32-ամյա գերմանացու ծառայություններով: Բոատենգը կարող է միանալ Ռոմային որպես ազատ գործակալ:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը հեռանում է Մյունխենի Բավարիայից: