Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:48 27-05-2021

 7 հողակտոր  անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի ՌԴ ԱԴԾ վարչությանը

Մայիսին 27-ին կառավարությունը որոշում ընդունեց՝Սյունիքի մարզի երեք՝ Կապանի, Տեղի եւ Մեղրի համայնքներից մի շարք հողամասեր հատկացնել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը՝ Հայաստանի սահմանների պաշտպանության ամրապնդման նպատակով։

Ըստ հիմնավորման՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված՝ պետք է ամրացնել ՀՀ հարավարևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասերը: Ըստ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի, 1 հողակտոր Կապանի, 1 հողակտոր Տեղի և երկուական հողակտոր Մեղրիի համայնքները նվիրաբերել են Հայաստանի Հանրապետությունը։ « Այս չորս հողակտորները, ևս 3 պետական հողակտոր սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունը ամրակցել է պետական գույքի կառավարման կոմիտեին։ Ընդհանուր առմամբ, 7 հողակտոր անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը»,–ասաց Նարեկ Բաբայանը։

Այն հարցին, թե արդյո՞ք սահմանապահ ուղեկալներ են կառուցվելու, թե այլ նպատակով են օգտագործվելու հողատարածքները՝ Սյունիքի մարզպետի տեղակալը չպատասխանեց։

«Գիտեք, ես չեմ տիրապետում այն ինֆորմացիային, թե ինչի համար է օգտագործվելու»,–ասաց նա։

Սակայն Նարեկ Բաբայանը մեկ անգամ ևս հորդորեց՝ փաստերը չաղավաղել ու հավաստիացրեց, որ այդ հողակտորները չեն նվիրաբերվել։

«Հողի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է և կլինի։ Պարզապես անհատույց օգտագործման իրավունքով տրվելու է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը »

Նյութը վերցված է aravot.am կայքից:


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան